A
A
Սերգեյ Մովսեսյանը խնդիրներ չունեցավ
Հայաստանի շախմատիստ Սերգեյ Մովսեսյանը, ինչպես եւ սպասվում էր, հաղթանակ տարավ Ջօբրալթարի միջազգային մրցաշարի առաջին տուրում: Մեր գրոսմայստերը նորվեգացի Կայ Գանդրուդի հետ մրցավեճում խնդիրներ չունեցավ եւ վստահ առավելության հասավ մրցակցի հանդեպ: Այսօր նախատեսված երկրորդ տուրում Սերգեյ Մովսեսյանը սպիտակներով կմրցի վրացուհի Լելա Ջավախաշվիլու հետ, որը առաջին պարտիայում հաղթել է Նորվեգիան ներկայացնող մեր հայրենակից Երազիկ Խաչատուրյանին: