Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուշադրություն. Քարաթափում ճանապարհին

Հասարակություն
քարաթափում

Գնդեվազ-Ջերմուկ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 1-ին կիլոմետրում հունվարի 29-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, ճանապարհի վերին շեպից տեղի է ունեցել քարերի փլուզում, ինչի հետևանքով քարերի զանգվածն ամբողջ լայնությամբ և 30 գծամետր երկարությամբ փակել է ճանապարհը։ Ճանապարհաշինարարները փլուզված հատվածում անմիջապես սկսել են ճանապարհի մաքրման աշխատանքները։ Այս պահին ճանապարհը երկկողմանի փակ է։ Երթևեկությունը նշված ճանապարհահատվածում մասամբ կվերականգնվի ժամը 14:00-ի սահմաններում։ Ավտոճանապարհն ամբողջությամբ բաց կլինի ժամը 20:00-ից։ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն