Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Փյունիկը» ոչ-ոքի խաղաց «Ֆակելի» հետ

Սպորտ
sport-pyunik1

Անթալիայում ուսումնամարզական հավաք անցկացնող «Փյունիկը» այսօր առաջին ստուգողական հանդիպումը անցկացրեց: Մեր թիմը ուժերը չափեց Ռուսաստանի 2-րդ դիվիզիոնի 3-րդ թիմի` Վորոնեժի «Ֆակելի» հետ: Ինչպես տեղեկացնում է ռուսական ակումբի կայքը, խաղի հաշիվը 6-րդ րոպեին տուգանային հարվածով բացել է Անատոլի Նեժելեւը: «Փյունիկը» պատասխան գոլը խփել է 33-րդ րոպեին, ընդ որում Աղվան Պապիկյանը դարպասը գրավել է նույնպես ստանդարտ դիրքից: Երկրորդ խաղակեսում երկու թիմերի մարզիչները մեծ թվով փոփոխություններ են կատարել եւ հանդիպումն անցել է ավելի հանգիստ պայքարում: Արդյունքում, կողմերին այլեւս չի հաջողվել նոր գոլ խփել եւ գրանցվել է «գրոսմայստերական» ոչ-ոքի` 1:1: «Փյունիկը» Անթալիայում նախատեսել է եւս երկու ստուգողական հանդիպում, սակայն դեռ հայտնի չեն դրանց ոչ օրերը, ոչ էլ մրցակիցները: