Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սամուել Սեւյանը 2-րդ տեղը գրավեց

Սպորտ
sport-chess-amerika1

Ամերիկահայ շախմատիստ Սամուել Սեւյանը մրցանակային երկրորդ տեղը գրավեց Մաշանտակետում կայացած Foxwoods Open մրցաշարում: 13-ամյա միջազգային վարպետը 9 հնարավորից վաստակել է 6,5 միավոր: Սամուել Սեւյանը պարգեւատրվել է 2000 ԱՄՆ դոլարով: Մրցաշարի հաղթող 8 միավորով դարձավ կանադացի գրոսմայստեր Անտոն Կովալեւը, որը 1500 դոլար ավելին վաստակեց: Հավելենք, որ Սամուել Սեւյանն առաջին անգամ լրացրել է գրոսմայստերի նորմը: