Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանից՝ միայն Սերգեյ Մովսիսյանը

Սպորտ
sport-chess-movsisyan

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ Սերգեյ Մովսիսյանն այսօր պայքարը Ջիբրալթարում մեկնարկող մրցաշարի 1-ին տուրում սեւերով կմրցի նորվեգացի Կոյ Վեգար Գանդրուդի հետ: Բրազիլահայ գրոսմայստեր Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը ուժերը կչափի ֆյորդերի երկրի մյուս ներկայացուցչի` Սեբաստիան Միխայլովի հետ: Բրազիլիան ներկայացնող մեր հայրենակից Արմեն Պրուդյանը կխաղա հնդիկ գրոսմայստեր Հարիկրիշնայի հետ: Հավելենք, որ Ջիբրալթարի այս տարվա մրցաշարին մասնակցում են 49 երկրի 253 շախմատիստ, այդ թվում 82 գրոսմայստեր: Անհատական վարկանիշով մրցաշարի ֆավորիտներ են համարվում անգլիացի Մայքլ Ադամսը (2754 միավոր), ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավը (2745), ուկրաինացի Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա, 2739): Սերգեյ Մովսիսյանը վարկանիշով 15-րդ տեղում է (2677): Մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով` 10 փուլով: Հաղթողը կստանա 20 հազար ֆունտ ստեռլինգ: Լավագույն արդյունք գրանցած շախմատիստուհին կստանա 15 հազար ֆունտ պարգեւավճար: