Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուկրաինայում կարող են հարթվել մի շարք խնդիրներ

Քաղաքականություն
upload-2014-01-19T202612Z_1001988387_GM1EA1J1QPS01_RTRMADP_3_UKRAINE-RALLY-pic510-510x340-59414

Ուկրաինայի նախագահի և ընդդիմության ղեկավարների հունվարի 27-ին տեղի ունեցած հանդիպումը կարող է հարթել մի շարք խնդիրներ։ Այս մասին հանդիպումից հետո հայտարարել է ընդդիմության ղեկավարներից Օլեգ Տյագնիբոկը: Մասնավորապես իշխանությունները պատրաստ են ներել անազատության մեջ գտնվող այն ցուցարարներին, ովքեր ծանր հանցանքներ չեն գործել։ Հայտնում է ուկրաինական մամուլը։ «Բանակցությունները շարունակական բնույթ կկրեն: Այն, ինչին մենք հասանք, ավելին է, քան ունեինք: Բայց սա դեռ այն չէ, ինչ պահանջում ենք»,- նշել է «Ազատություն» համաուկրաինական միության առաջնորդը: Ընդդիմության վերջնական պահանջը նոր արտահերթ ընտրությունների անցկացումն է: Ավելի վաղ ընդդիմության ներկայացուցիչ Վիտալի Կլիչկոն հայտարարել էր, որ չի տեսնում իրեն իշխանական որևէ պաշտոնում: Ի դեպ, Ուկրաինայում վերջին շրջանում ցուցարարների հետ գրանցված բախումների հետևանքով վիրավորվել է ավելի քան 600 ոստիկան, որոնք ստացել են մարմնական տարբեր վնասվածքներ և որոնց գրեթե կեսին հոսպիտալացրել են: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ՆԳՆ-ի մամուլի ծառայությունը: