Օլանդը թուրքերին կոչ է արել ընդունել Հայոց ցեղասպանությունը
PanArmenian.net Թուրքիայի իշխանություններն այլևս չպիտի շարունակեն հերքել 1915-ին Օսմանյանն կայսրությունում հայերի մասսայական սպանդը, հունվարի 27-ին Թուրքիա պաշտոնական այցի առաջին օրը հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը։ «Նման իրադարձությունները հիշելը միշտ էլ ցավալի է, բայց անհրաժեշտ է»,- ասել է նա Անկարայում մամուլի ասուլիսում, գրում է «Գազետա․ռու»-ն` հղում անելով Agence France-Presse-ին։ Բացի այդ, նա հավաստիացրել է, որ Ֆրանսիան «հաստատ կկատարի իր պարտավորվածությունն ու կընդունի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը»։ Օլանդի խոսքով՝ Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ «1915-ի իրադարձությունների վերաբերյալ» համատեղ ինտենսիվ աշխատանք է անհրաժեշտ։ Իր հերթին Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը նշել է, որ Թուրքիան «առաջարկել է ուսումնասիրել 1915-ի դեպքերի հարցը Հայաստանի, Թուրքիայի ու երրորդ երկրների պատմաբանների հետ»։ Շարունակությունը կարդալ այստեղ.