A
A
«Ընկերությունը մի բան է, շահը` մեկ այլ» (տեսանյութ)
«ՌԴ-ն մի տեղ է, որտեղ գնում ես համբալություն անելու, փող աշխատելու». այս կարծիքը հայտնեց «Ա1+»-ի «Այբ-Ֆե» լրատվական հաղորդմանը հյուրընկալած «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը` անդրադառնալով ՌԴ-ում վերջերս ընդունված օրենքին: Ըստ այս օրենքի` ՌԴ-ում գտնվող միգրանտները 3 ամսից ավելի իրավունք չունեն գտնվելու այդ երկրում: Պարոն Ադիբեկյանի համար նորմալ է ՌԴ նոր օրենքը. «ՌԴ-ն պաշտպանում է իր շահերը: Այստեղ գտնվում է մոտ 5 մլն-ից ավելի ապօրին ներգաղթյալ։ Իսկ հայ միգրանտները ժամանակավոր են այնտեղ` նրանք արտագնա աշխատանքից հետո, նորից վերադառնալու ենՀՀ»: Ահարոն Ադիբեկյանը հիշեցնում է` որքան էլ ռուսը մեզ բարեկամ է համարվում, միեւնույն է. «Ընկերությունը մի բան, սակայն երկրի տնտեսության հարցերը մեկ այլ բան»: