Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խորհրդակցություն Հադրութում

Պաշտոնական
260114-HadrutXorhrdakcutyun-Info1

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 26-ին այցելել է Հադրութ քաղաք եւ հրավիրել խորհրդակցություն՝ նվիրված 2013թ. շրջանում իրականացված աշխատանքներին ու 2014թ. նախատեսվող ծրագրերին: Համապատասխան զեկույցներով հանդես են եկել շրջվարչակազմի ղեկավար Վալերի Գեւորգյանը, համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուները: Նախագահ Սահակյանը կարեւորել է շրջանի համաչափ առաջընթացի ապահովումը՝ նշելով, որ արտադրական նոր հզորությունների զարգացմանը զուգահեռ անհրաժեշտ է արդիականացնել նաեւ արդեն իսկ գործողը՝ հիմնական շեշտը դնելով առկա ներուժի արդյունավետ օգտագործման վրա: Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ