Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Փյունիկը» մարզվում է Անթալիայում

Սպորտ
sport-pyunik

Հայաստանի ֆուտբոլի գավաթակիր Երեւանի «Փյունիկը» ներկայումս ուսումնամարզական հավաք է անցկացնում Անթալիայում: Ինչպես տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը, Միջերկրական ծովի ափին անցկացրած առաջին պարապմունքին մասնակցել է 23 ֆուտբոլիստ: Իսկ ահա թիմի հետ մեկնած Ղուկաս Պողոսյանն ու Սարգիս Բալոյանը վնասվածքի պատճառով մարզվել են անհատական ծրագրով: «Փյունիկը» ուսհավաքի ընթացքում կանցկացնի նաեւ ընկերական խաղեր: Ակումբի ղեկավարությունը բանակցություններ է վարում Անթալիայում հավաք անցկացնող արտասահմանյան այլ թիմերի հետ` ուժերի փորձարկման նպատակով: