Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր գործադիր տնօրեն

Պաշտոնական
Sevani-himnaxndirner3

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Սևանա լճի վերականգնման, պահպանման և զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը: Անցկացված մրցույթի արդյունքներով՝ խորհուրդը քննարկել և Վահան Դավթյանին հաստատել է Սևանա լճի վերականգնման, պահպանման և զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում: Վահան Դավթյանը մինչ այդ աշխատել է որպես ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի Քիմիայի բաժնի պետ: Ունի գործունեության մեծ փորձ նաև հասարակական ոլորտում: ՀՀ Կառավարություն