«Պատերազմի վերսկսման վտանգը գնահատում եմ ցածր». Ս. Օհանյան
«Անկանոն կրակոցներ հենց այնպես մենք չենք անում, մենք պատասխանում ենք միայն այն դեպքում, երբ կրակոցները գյուղի ուղղությամբ են, առաջին հերթին փորձում ենք ազդել նրանց դիրքերի վրա, բայց երեկ Այգեպարում, երբ կրակում էին, պատասխանեցինք՝ նրանք միանգամից դադարեցրին»,- իրավիճակը ներկայացնելով՝ ասաց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Պատժիչ գործողություններն ադրբեջանական դիվերսիոն խմբի նկատմամբ շարունակվել են նաեւ նրանց հետ շպրտելուց հետո: Ավելի խորը առաջանալը կարող է պատճառ դառնալ մարտական լայնածավալ գործողությունների. պարզաբանում է նախարարը՝ հավելելով. «Պատերազմի վերսկսման վտանգը այսօր գնահատում եմ բավականին ցածր»: Սեյրան Օհանյանը նաեւ տեղեկացրեց, որ հանրապետության դատախազի նախաձեռնությամբ զինդատախազության եւ նրանց քննիչների հետ ստեղծվել է բանակում տեղի ունեցած սպանությունների, ինքնասպանությունների եւ այլ դեպքերի քննության հարցով հանձնաժողով, որը բոլոր դիմումները քննարկում է. «Մինչեւ հիմա երեք դիմում է եղել, կոչ եմ անում մյուսներին, որ իրենք էլ դիմեն այդ հանձնաժողովին»: