Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փոխհատուցում սպառված գազի դիմաց

Հասարակություն
varchapet2

Հիշեցնելով, որ կառավարությունը սոցիալապես խոցելի ընտանիքներին ֆինանսական օժանդակություն էր ցուցաբերում սպառված գազի դիմաց, վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կառավարության նիստում ասել է, որ այդ քաղաքականությունը շարունակվելու է, նրանց համար 1 խորանարդ մետր գազի գինը մնալու է 100 դրամ: «Անցած երկու տարիների ընթացքում գազի գինը, որ մատակարարվում էր այդ ընտանիքներին, կազմում էր 132 դրամ 1 խորանարդ մետրի համար, և 32 դրամը մենք հատուցում էինք: Հիմա այդ գինը դարձել է 156 դրամ 1 խորանարդ մետրի համար: Դա նշանակում է, որ մենք շարունակելու ենք 56 դրամը նրանց փոխհատուցել: Դրա համար ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներին հանձնարարվում է պատրաստել կառավարության համապատասխան որոշում և մեզ ներկայացնել այն, որպեսզի շարունակենք սոցիալապես խոցելի խավերին օժանդակել, որպեսզի նրանց համար գազի գնի բարձրացում այդ 300 խորանարդ մետրի համար տեղի չունենա և շարունակեն վճարել 100 դրամ: Մեկ շաբաթվա ընթացքում այդ որոշումն անհրաժեշտ է ներկայացնել», - շեշտել է Տիգրան Սարգսյանը: