Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մայրապետյանն ինձ ուզում ա քցի». բնակիչ (տեսանյութ)

Հասարակություն
1-o

Այսօր ընդամենը 10 ընտանիք է ապրում Նալբանդյան, Պուշկին եւ Աբովյան փողոցների ու Սախարովի հրապարակի հարակից տարածքում։ Նրանցից Ազգային անվտանգության ծառայության պահեստազորի գնդապետ Ալֆրեդ Կզարթմյանը հիշում է՝ արդեն 10 տարի է, ինչ լսում է իրենց տարածքի օտարման մասին: Կառավարության որոշմամբ տարածքները տրամադրվել են «Լոկալ Դիվելոփըրզ» կազմակերպությանը, որի հիմնադիրներն են գործարար Սամվել Մայրապետյանը և նրա կինը՝ պետական բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Գոհար Քյալյանը: Նրանց վստահված է ներդաշնակ կառուցապատում կատարելը, որ պետք է համահունչ լինի Հյուսիսային պողոտային: Պահեստազորի գնդապետին այս հարցը չէ, որ մտահոգում է. «Մայրապետյանը ուզում ա քցի, հողի գինը ուզում ա քցի, իսկ ստեղ հողի քառակուսի մետրը գնահատվել ա 1800 դոլար: Էն կողքի հարևանին վաբշե քցել ա»: Բնակիչները հստակություն են պահանջում՝ ինչ է իրենց սպասվում։ Դիտեք տեսանյութը