Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրավեր հոլանդացի գործընկերոջը

Պաշտոնական
20.-Minister-Nalbandian-received-Netherlands-FM-Special-envoy-23.01.2014

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Նիդեռլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարի հատուկ բանագնաց դեսպան Հերման Շեյփերին: Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը հիշատակեց անցյալ տարվա մայիսին Ստրասբուրգում Նիդեռլանդների արտգործնախարար Ֆրանս Տիմմերմանսի հետ ունեցած հանդիպումը և երկկողմ հարաբերությունների խորացման նպատակով ձեռնարկվելիք քայլերի շուրջ ունեցած զրույցը։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար դեսպան Շեյփերը նախարար Նալբանդյանին փոխանցեց Նիդեռլանդների ԱԳ նախարար Ֆրանս Տիմմերմանսի ողջույները և վերահաստատեց Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման իր երկրի շահագրգռվածությունը։ Հանդիպմանը անդրադարձ կատարվեց տարբեր բնագավառներում երկու երկրների փոխգործակցության հարցերին, քննարկվեց միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությունը, երկուստեք կարևորվեց միմյանց թեկնածությունների սատարումը: Էդվարդ Նալբանդյանը խնդրեց հոլանդացի գործընկերոջը փոխանցել իր բարեմաղթանքները և Հայաստան այցելելու հրավերը: ՀՀ ԱԳՆ