Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Որոշ տարածաշրջաններում տեղում է ձյուն

Կարևոր լուրեր Հասարակություն
e58b01420c4f7d5fae4e1c14517d196f

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 23–ին` ժամը 09.30–ի դրությամբ, հանրապետության որոշ տարածաշրջաններում տեղում է ձյուն, մասնավորապես՝ Թալինի, Մարալիկի, Ախուրյանի, Աշոցքի, Արթիկի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Կոտայքի, Հրազդանի, Սևանի և Դիլիջանի: Վարդենյաց (Սելիմի ) լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Ավտոճանապարհներին կատարվում են մշակման և մաքրման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: Ըստ ԱԻՆ-ի՝ դժվարանցանելի է նաեւ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը