A
A
Մոմավառություն Հյուսիսային պողոտայում
Մի խումբ քաղաքացիներ այսօր Երևանի Հյուսիսային պողոտայում, ի հիշատակ դիվերսիայի արդյունքում հերոսաբար զոհված Արմեն Հովհաննիսյանի, կազմակերպել էին մոմավառություն: Մոմավառության մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին զինվորի հիշատակը և իրենց զորակցությունը հայտնեցին նրա ընտանիքին: Սոսե Չանդոյանը «Ա1+»-ի հետ զրույցում խորին ցավակցություն հայտնեց զինվորի ընտանիքին։ «Ողջունում եմ նման նախաձեռնությունը, սա մեծ քայլ է, որպեսզի խորին շնորհակալություն հայտնենք մեր զինվորին. որը իր կյանքը զոհաբերեց իր հայրենիքի, հարազատների և բոլորիս համար: Խորին շնորհակալություն եմ հայտնում նաև նրա ընտանիքին և համբերություն եմ մաղթում նրանց: Սա ոչ միայն իրենց, այլև բոլորիս մեծ վիշտն է»,- ասաց Չանդոյանը։