A
A
«Արարատը» հրաժարվել է խաղալ ռուսների հետ
Հայաստանի ֆուտբոլի առաջնության Երեւանի «Արարատը» հրաժարվել է Վոլգոգրադի «Ռոտորի» հետ ընկերական խաղից: Այդ մասին տեղեկացնում է ռուսական ակումբի պաշտոնական կայքը: «Արարատը» այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Կիպրոսում: Թիմի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը նախատեսել է երկու ստուգողական հանդիպում: Դրանցից առաջինը կկայանա վաղը: «Արարատը» ուժերը կչափի Կիպրոսի առաջնությունում 4-րդ տեղում գտնվող «Էրմիս» թիմի հետ: Մեր առաջնության ներկայիս առաջատարը կիպրոսյան ուսհավաքը կավարտի հունվարի 26-ին: