Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ո՞ւր է գնացել կուտակայինի 2 միլիոնը (տեսանյութ)

Տնտեսություն
23

Պարզվում է` այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ մտած պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգն 2005-06թթ. արդեն կիրառվել է վարկային որոշ կազմակերպություններում ու բանկային համակարգում։ Այս մասին մեզ տեղեկացրեց երեւանաբնակ Անի Կաղինյանը, ով փորձում է պարզել, թե որտեղ են իր՝ արդեն Ռուսաստանում հաստատված քրոջ վճարած գումարները։ Նրա քույրը` Արգինեն, մինչեւ 2009թ. աշխատել է «Արեգակ» ունիվերսալ վարկային կազմակերպությունում, 2-3 տարի ամեն ամիս աշխատավարձից 5 տոկոս վճարել է պարտադիր կուտակային ֆոնդին: Բայց երբ պետք է լքեր Հայաստանը, չի կարողացել հետ ստանալ իր կուտակած 2 մլն դրամը. «Մենք այդպես էլ չգտանք այդ ֆոնդը, «Արեգակ» ունիվերսալ վարկային կազմակերպությունից ասացին, որ իրենք չգիտեն` այդ գումարները ուր են գնացել»: Անի Կաղինյանի պատմելով` այս համակարգն այն ժամանակ ներդրվել է վարչապետ Տիգրան Սարգսյանի հրամանով, որը ԿԲ նախագահն էր։ «Արեգակ» կազմակերպությունից մեզ վստահեցրին, որ իրենց մոտ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգ երբեւիցե չի ներդրվել, ու այդ լուրերը չեն համապտախասխանում իրականությանը: Իսկ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն անկանկալի եկավ մեր հարցադրումից.  «Շատ վատ է, որ նման համակարգ է ներդրվել` առանց իրավական ակտերի»: Դիտեք նաեւ տեսանյութը