Հայաստանի եւ Ուկրաինայի բողոքի ալիքները (տեսանյութ)
Այն, ինչ կատարվում է Կիեւի «Մայդան»-ում, ձեռնտու է Ուկրաինայի իշխանությանը՝ համոզված է ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։ Ըստ նրա՝ հանրային ընդվզումը լրացրեց պաշտոնական դիրքորոշումը, եւ դրա շնորհիվ Ուկրաինան իր հետ բանակցող երկրների հետ հասավ ցանկալի արդյունքի։ Ցանկալի արդյունքը ողջունելի է, բայց դրան հասնելու համար ուկրաինական իշխանությունները, ընդդիմությունն ու ցուցարարները պետք է խաղաղ ճանապարհով գնային. սա արդեն ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանի տեսակետն է։ Ի տարբերություն Հովհաննես Սահակյանի, «Մայդան»-ում բողոքի ալիքը «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը ողջունում է։ Ըստ նրա՝ Կիեւում ազգային- ազատագրական պայքար է, եւ ամեն ինչ զարգանում է Ուկրաինայի համար շահեկան ձեւով։ «Ժառանգության» փոխնախագահը նաեւ համեմատում է Հայաստանի եւ Ուկրաինայի բողոքի ալիքները։ Տեսնել «Մայդանի» իրարանցումն ու չհիշել 2008 թվականի մարտի մեկը, ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը եւս չի կարող։ Դիտեք տեսանյութը