Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պուտինի պապը եղել է Լենինի խոհարարը» (տեսանյութ)

Քաղաքականություն
lenin

Վլադիմիր Լենինը չպետք է հուղարկավորվի՝ կարծում են Հայաստանի Կոմունիստական կուսակցության ներկայացուցիչները: Նրանք անընդունելի են համարում ռուս քաղաքական գործիչ Վլադիմիր Ժիրինովսկու առաջարկը՝ վերացնել Մոսկվայի Կարմիր հրապարակի գերեզմանատեղին և մասնավորապես դամբարանից հանել Վլադիմիր Լենինի մարմինը: Հայաստանի Կոմունիստական կուսակցության Մյասնիկյանի շրջկոմի երկրորդ քարտուղար Զիզա Բաբայանի խոսքով` Լենինը համաշխարհային քաղաքականության կարկառուն ներկայացուցիչ է, նրան չպետք է հողին հանձնել. «Լենինի դին չպետք է հողին հանձնել։ Նա պետք է միշտ լինի դամբարանում, այդպես մնա, քանի որ նա հազվագյուտ ֆենոմեն է, Լենինին պետք է պահպանել, որպեսզի մարդիկ գնան տեսնեն», - ասում է Զիզա Բաբայանը։ Մինչև այսօր Լենինին ոչ ոք չի մոռացել՝ վստահեցնում է ՀՀԿ Մյասնիկյանի գրասենյակի երկրորդ քարտուղարը. «Մարդիկ կան նույնիսկ, որ նրա աշխատություններով թեզեր են պաշտպանում», - ասաց նա։ Բաբայանն ավելացրեց՝ Լենինը շատ բարձր մարդ է, նրան բոլորն են հարգում. «Նրան հարգել է Չերչիլը, Օբաման, Պուտինը։ Ի միջի այլոց, Պուտինի պապը եղել է Լենինի խոհարարը»։ Հայաստանի Կոմունիստական կուսակցության Մյասնիկյանի շրջկոմի երկրորդ քարտուղարը նկատում է, որ այսօր շատ պետական գործիչներ ցանկանում են նմանվել Լենինին։ Հիշեցնենք, որ այսօր Վլադիմիր Իլյիչ Լենինի մահվան օրն է։