Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սոցապնախարարը մեկնաբանում է Ռ. Քոչարյանի ասածը (տեսանյութ)

Քաղաքականություն
Artem-Asatryan

«Հպարտ կլինեմ, եթե ես էլ համարվեմ կենսաթոշակային բարեփոխումների կնքահայրը»,- այսօր կառավարությունում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի այն հատվածին, թե նախարարն է հայրն ու կնքահայրը կենսաթոշակային այդ աղմկահարույց բարեփոխումների, այլ ոչ թե ինքը, ինչպես ավելի վաղ ասել էր Արտեմ Ասատրյանը։ Ըստ նախարարի՝ այս բարեփոխումների արդյունքները ակնառու կլինեն տարիներ անց, եւ միայն մի փոքր ցանկություն ունենալու դեպքում մարդիկ կարող են դա տեսնել։ Նա անդրադարձավ նաեւ հունվարի 18-ին տեղի ունեցած հանրահավաքին՝ նշելով, որ այդտեղ արտառոց որեւիցե բան չի տեսնում, դա քաղաքացիների իրավունքն է՝ արտահայտել իրենց մտահոգությունները։