A
A
Կիվիրյանը՝ Բաղրամյան 26-ի գործով
Այսօր, ժամը 14:00-ին, Վարչական դատարանում (Գարեգին Նժդեհի 23, դատավոր Ռ. Խանդանյան) կայանալու է ՀՀ ոստիկանության հայցն ընդդեմ Արգիշտի Կիվիրյանի, վարչական պատասխանատվության ենթարկելու մասին: Գործը վերաբերում է սեպտեմբերի 4-ին ընդդեմ Մաքսային միության Բաղրամյան 26-ի դիմաց կայացած ցույցին: «Համատեղ պայքարենք ոստիկանության ապօրինությունների դեմ՝ սա մեր երկիրն է, այլ ոչ թե ոստիկանապետություն»,- ասում է Արգիշտի Կիվիրյանը տարածած հայտարարության մեջ։