A
A
Քաղաքապետարանը Տեր-Պետրոսյանին թույլատրել է
Լևոն Տեր-Պետրոսյանի դիմումը օրենքով սահմանված կարգով քննարկվել է և Երևանի քաղաքապետի կողմից կայացվել է քաղաքացու խնդրանքը բավարարելու մասին որոշում: Այս մասին փոխանցում է քաղաքապետարանի մամլո ծառայությունը՛ Հիշեցնենք. որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի տան նկատմամբ Երևանի քաղաքապետարանում վարչական վարույթ է հարուցվել՝ առաջին նախագահի դիմումի հիմքով։ Առաջին նախագահը դիմել էր Ծիծեռնակաբերդի խճուղու հ.10 հասցեում, սեփականության իրավունքով իրեն պատկանող տան կիսանկուղային և 1-ին հարկերի տարածքների գործառական նշանակությունը փոխելու համար։ Ըստ մամուլի՝ Առաջին նախագահը որոշել է իր տան այդ 2 հարկերում գրասենյակ հիմնել: