A
A
Ազատության հրապարակից երթ սկսվեց (տեսանյութ)
Անկախ նրանից, թե հունվարի 25-ին ինչ որոշում է կայացնելու Սահմանադրական դատարանը աշխատանքային քննարկմանը` քաղաքացիներն իրավունք չունեն դադարեցնել իրենց պայքարը, որպեսզի մարտի 28-ին` բուն դատավարության օրը, հաղթանակ տոնեն: Այսպիսի հայտարարության արեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը «Դեմ եմ» նախաձեռնության կազմակերպած հանրահավաքում:
«Մենք մեր վերջնական հաղթանակը պետք է արձանագրենք մարտի 28-ին»,- ասաց Մինասյանը` հավելելով, որ մինչև հունվարի 25-ը ՍԴ-ն պետք է լսի քաղաքացիների վճռական «Ոչ»-ը և վճռական պահանջը` կասեցնել օրենքի կիրառումը մինչ իր որոշումը։
Այս պահին Ազատության հրապարակից մեկնարկում է հանրահավաքի մասնակիցները երթը : Հանրահավաքի մասնակիցներն իրենց պահանջը ՍԴ-ին կներկայացնեն հայտարարության տեսքով: