Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չորս ուժերը կձեւավորեն օրակարգ (տեսանյութ)

Քաղաքականություն
action-kutakayin

Հաջողություն ապահովող միակ ճիշտ ճանապարհն այն է, որ այն ուժերը, ովքեր համամիտ չեն կենսաթոշակային օրենքում փոփոխություններին, միավորվեն: Այս մասին այսօրվա հանրահավաքում ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը: «Այս հավաքը ուղղորդվում է ժողովրդի բացարձակ մեծամասնության կողմից և ձեր կողմից»,- դիմելով հավաքվածներին` ասաց Հակոբյանը: Նրա խոսքով` պետք է գտնել այն օրակարգը, որը կհամախմբի հավաքվածներին, ոչ թե կբաժանի: Ռուբեն Հակոբյանի խոսքով` խորհրդարանական և ոչ խորհրդարանական ուժերը տրամադրված են ձևավորել այն քաղաքական օրակարգը, որն արմատապես պետք է փոխի այսօր Հայաստանում առկա վիճակը: Նա նշեց, որ քանի դեռ իշխանություն չի գիտակցում, որ Հայաստանը ծանրագույն վիճակում է, այդ հարթակը մնում է իրենց: