Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բաքուն շարունակում է կոպտորեն խախտել զինադադարի ռեժիմը»

Քաղաքականություն
011714-Banak-Hashvetvutyun-Info

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 17-ին մասնակցել է Պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստին` նվիրված 2013թ. արդյունքների ամփոփմանը: Իր ելույթում երկրի ղեկավարն անդրադարձել է բանակաշինության գործընթացին, նշել ձեռքբերումներն ու առկա հիմնախնդիրները: Բակո Սահակյանն ընդգծել է, որ բանակաշինությունը եղել է, կա եւ կմնա մեր պետականաշինության առանցքային ուղղություններից մեկը: Անդրադառնալով Ադրբեջանի հետ սահմանում տիրող իրավիճակին` Նախագահ Սահակյանը նշել է, որ Բաքուն շարունակում է կոպտորեն խախտել զինադադարի ռեժիմը, սպառնալիքներ հնչեցնել Արցախի եւ Հայաստանի հասցեին, ոտնահարել միջազգային իրավունքի հիմնարար նորմերն ու սկզբունքները` հավելելով, որ հակառակորդի նման պահվածքի պայմաններում մենք պետք է լինենք ավելի զգոն, նախաձեռնությունը մշտապես պահենք սեփական ձեռքերում՝ միեւնույն ժամանակ չենթարկվելով սադրանքների: Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել պաշտպանության նախարարին ու բանակի բարձրագույն սպայական անձնակազմին` զինված ուժերի առջեւ ծառացած խնդիրների պատշաճ լուծման ուղղությամբ: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ