A
A
Հնարավոր են ցրտահարության դեպքեր
Արարատի մարզի Նոր Կյուրին գյուղի այգեգործների կարծիքով՝ խաղողի այգիները ցրտահարվել են։ Համայնքի գյուղատնտեսները դեռ չեն շտապում այդ մասին բարձրաձայնել։ Ասում են՝ գարնան գալուն պես պարզ կլինի, թե որքան խաղողի վազ է ցրտահարվել։ Արարատի մարզպետարանի Գյուղատնտեսության բաժնի պետ Վանիկ Սանոյանն ասում է, որ առայժմ գյուղերից ցրտահարությունների դեպքերի հետ կապված ահազանգ չեն ստացել։ Ըստ Սանոյանի՝ դեռ վաղ է ասել, որ ցրտահարություններ են եղել։ Գյուղատնտեսության բաժնի պետը, սակայն, չի բացառում, որ հնարավոր է գյուղերում ցրտահարությունների դեպքեր լինեն գրանցված. «Հնարավոր է ցրտահարված լինեն խաղողի չթաղված վազերը», - նշում է Վանիկ Սանոյանն ու հավելում, որ ամեն բան գարնանը պարզ կլինի։