Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խստաշունչ ցրտին գումարած շոկ (տեսանյութ)

P.S. Տնտեսություն
3800bc6141ed263ed94e493150f3f79a

«Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերությունում այս տարի ակնկալում էին, որ բաժանորդները կունենան նույն ծախսն, ինչ նախորդ տարի էր: Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետ կապված, ընկերության ներկայացուցիչները վստահ էին` ամեն մեկն իր գրպանի պարունակությունը նայելով պետք է օգտագործեր էլեկտրաէներգիա: «Հայփոստ»-ի բաժանմունքներից դուրս գալիս մարդիկ շոկային տրամադրության մեջ էին: Նրանք վճարել էին 2013թ. դեկտեմբերին օգտագործած գազի եւ էլեկտրաէներգիայի բարձրացված սակագները. 2013թ. հուլիսից 7-ից հանրապետությունում գազի 1 խմ-ն թանկացել է 18 տոկոսով եւ 132 դրամից դարձել 156 դրամ, էլեկտրաէներգիայի 1 կՎտժ-ն 28 դրամից` 38 դրամ: Այս տարվա խստաշունչ ձմեռն իր հերթին կրկնապատկեց բնակիչների առանց այն էլ թանկացած կոմունալ վճարները: ՀԷՑ ՓԲԸ իրացման տնօրենի տեղակալ Վարդան Մեսրոբյանը, համեմատելով 2012թ. տվյալները 2013թ. դեկտեմբերի հետ, նկատում է ակնհայտ տարբերություններ: 2012թ. հանրապետությունում ծախսվել է 278 կՎտ.ժ էլեկտրաէներգիա, իսկ միայն Երեւանում 354 կՎտ.ժ; Գազի ամփոփ տվյալներն այսօր դեռ պատրաստ չէին: Մանրամասները՝ տեսանյութում