Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սևանա լճին վտանգ չի՞ սպառնում

E-ակումբ Մշակույթ Հասարակություն
16c15aec46d5c0273a24a4259de7b07a

«Օրհուս» կենտրոնում այսօր ներկայացվեց Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիրը։ Սևանա լճում բազմացնելու են իշխան ձուկ՝ ցանցավանդակային տնտեսության միջոցով։ Այն կգրավի լճի 0,03 տոկոսը։ «Սևան Ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ, գիտության բաժնի պետ Վահե Գուլանյանը ձկները անմիջապես լճում բազմացնելը մեկնաբանեց այսպես. «Երբ այլ տեղ ես բազմացնում, այնուհետև տեղափոխում լիճ, ողջ է մնում ձկների ընդամենը 5 տոկոսը, անմիջապես լճում բազմացնելով՝ 95 տոկոսը»։ Ձկները կերակրվելու են օրգանիկ կերով, որը իր մեջ պարունակում է ազոտ և ֆոսֆոր, ինչն էլ անհանգստացնում է բնապահպաններին։ Ծրագրի հեղինակ, «Հայկական բերքի  առաջմղման կենտրոնի» ավագ փորձագետ Էդվարդ Գևորգյանը շտապեց տեղեկացնել բնապահպաններին. «Սարքավորումները նույնպես պետք է տեղադրվեն լճում, կոլեկտորները, որ նախատեսված են կերի մնացորդների և արտաթորանքի հավաքման համար, դրանք պետք միանգամից տեղադրվեն լճում»։ Նշենք նաև, որ արդեն իսկ ծրագրի հեղինակներն իրականացրել են պիլոտային ծրագիր։ Այն տևել է 16 ամիս։ Ծրագրի մեկնարկի օրը հեղինակները դեռևս նշել չեն կարող, քանի որ ծրագիրը փորձնական փուլում է։