A
A
Թեւան Պողոսյանը պաշտոն չի՞ ստանա
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը ֆեյսբուքով հերքել է մամուլում տարածված լուրն այն մասին, թե ինքը հայտարարել է պատգամավորական մանդատը վայր դնելու մասին այն պատճառով, որ պաշտոն է ստանալու: «Հայտարարում եմ, որ հրապարակվածն իրականության հետ որևէ կապ չունի, կարծում եմ՝ նաև տրամաբանության»,- ասում է Թեւան Պողոսյանը: Թեւան Պողոսյանը մանդատը վայր դնելու մասին հայտարարել է 2013-ի դեկտեմբերի 28-ին՝ հիմնավորմամբ, թե շարունակելու է պայքարն իր համար ավելի հոգեհարազատ հարթությունում՝ հասարակական հատվածում։