A
A
«Ուրալը» կվաճառի հայ հարձակվողներին
Եկատերինբուրգի «Ուրալ» ֆուտբոլային ակումբը տրանսֆերի է հանել Հայաստանի հավաքականի հարձակվողներ Արթուր Սարկիսովին եւ Էդգար Մանուչարյանին: Այդ մասին տեղեկացնում է Р-Спорт կայքը: Բացի նրանցից, «Ուրալը» առաջարկում է եւս երեք ֆուտբոլիստների ձեռք բերել: Ակումբի ղեկավարությունը ոչինչ չի հայտարարել այդ կապակցությամբ: Ռուսաստանի առաջնությունում «Ուրալը» 19 խաղում վաստակել է ընդամենը 12 միավոր եւ զբաղեցնում է նախավերջին 15-րդ տեղը: