Եռագույնը՝ «Գրան պրի Պլզեն 2014»-ում
Հայկական եռագույնի ներքո հանդես եկող Քրիստիան Լաուերը Չեխիայի Պլզեն քաղաքում հունվարի 9-11-ը մասնակցել է «Գրան պրի Պլզեն 2014» միջազգային մրցաշարին: Վերջինիս մասնակցում էին մարզիկներ 22 երկրից`Ռուսաստանից, Չեխիայից, Իտալիայից, Լեհաստանից, Արգենտինայից, Ավստրիայից և այլն: Մրցաշարը երկու մեկնարկով էր. հունվարի 10-ին Քրիստիանը օդամղիչ հրացան, 10մ, 60 կրակոց վարժության տղամարդկանց պայքարում 620,8 միավորով զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը և անցել եզրափակիչ փուլ, եզրափակչի արդյունքում գրավել է 8-րդ տեղը: Վերջին` 620,8 միավոր արդյունքն, առանց կրակոցների տասնորդական միավորների կազմում է 594 միավոր, որն ըստ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության սահմանած ցուցանիշների՝ համապատասխանում է Միջազգային կարգի սպորտի վարպետի նորմային: Մրցման երկրորդ մեկնարկին Ք. Լաուերը խցել է 618.0 միավոր և զբաղեցրել 18-րդ հորիզոնականը: ՀՀՖ մամլո ծառայություն