A
A
Լեւոն Արոնյանը կիսեց միավորը
Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը երրորդ պարտիան անցկացրեց հոլանդական Վեյք ան Զեում ընթացող Tata Steel Masters մրցաշարում: Նա սեւ խաղաքարերով ոչ-ոքի խաղաց հունգարացի գրոսմայստեր Ռիչարդ Ռապորտի հետ: Լեւոն Արոնյանը վաստակեց 2 միավոր եւ Անիշ Գիրիի ու Վեսլի Սոյի հետ բաժանում է 1-3-րդ տեղերը: Վաղը մրցաշարում հանգստյան օր է, իսկ հունվարի 15-ին մեր գրոսմայստերը սպիտակներով կմրցի իր գլխավոր մրցակցի հետ` ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ: