A
A
Սերգեյ Միքայելյանը` Հայաստանի չեմպիոն
Ծաղկաձորում մեկնարկել է դահուկավազքի Հայաստանի առաջնությունը: Ինչպես «Ա1+»-ի թղթակցին հայտնեց դահուկասպորտի ֆեդերացիայի մամուլի քարտուղար Գագիկ Սարգսյանը, մրցումների առաջին օրը կայացան տղամարդկանց 15 կմ եւ կանանց 10 կմ ազատ ոճի մրցումները: Տղամարդկանց պայքարում հաղթեց մեր առաջատար դահուկորդ Սերգեյ Միքայելյանը (Աշոցք), իսկ կանանց մրցավազքում 1-ին տեղը գրավեց գյումրեցի Կատյա Գալստյանը: Հավելենք, որ այս առաջնությունը վարկանիշային է: Բարձր արդյունք ցույց տալու դեպքում մեր դահուկորդները կարող են Սոչիի օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել: