Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տիգրան Սարգսյանն արդարանո՞ւմ է

Քաղաքականություն
e0ef2ce514078835070a58b3c3afb493

«Տիգրան Սարգսյանը, մեղադրելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տնտեսական փուչիկի ստեղծման մեջ, փորձում էր արդարանալ, թե ինչու չի կարողանում դուրս գալ Հայաստանը տնտեսական ճգնաժամից»,- «Ա1+»-ի հետ հեռախոսազրույցում իր կարծիքը հայտնեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։ Քաղաքագետը համոզված է, որ անգամ անմեղսունակը գիտի, որ 6 տարի մեղադրել նախկինին այսօրվա վիճակի համար՝ հնարավոր չէ. «Ի վերջո, Ռոբերտ Քոչարյանն էլ մարդ է՝ մսից ու արյունից, ձեզ պատկերացրեք իր տեղը, ցանկացած մարդու պատկերացրեք, ում ժամանակ երկիրը զարգացել է, իրա հանդեպ հիմա այսպիսի բան են անում։ Ինչ-ինչ, բայց տնտեսական առումով իրա հանդեպ բան չկա, որովհետեւ իրա ժամանակ մարդիկ լավ են ապրել, տնտեսական աճ է եղել»,- ասում է քաղաքագետը։ Մեր հարցին ի պատասխան, թե երկրորդ նախագահը փաստորեն ճի՞շտ է ասել, որ վարչապետը անհույս է, նա պատասխանեց. «Հետեւություն դուք էլ կարող եք անել»։ Երվանդ Բոզոյանը, կարդալով վարչապետի պարզաբանումները, հիշում է 2009 թվականը, երբ Տիգրան Սարգսյանը պնդում էր, որ ֆինանսական ճգնաժամը շրջանցելու է Հայաստանը.«Երբ մարդ սխալ բան է կանխատեսում, կարող է սխալվել, խնդիր չկա, բայց երբ մարդը կանխատեսում է սխալ, որի արդյունքում կոշտ քաղաքականություն է տանում բիզնեսի հանդեպ, արդեն կատաստրոֆա է»,- ասաց Բոզոյանը։ Նա հավելեց. «Աշխարհի բոլոր երկրները մի ձեւ են շարժվում, Տիգրան Սարգսյանը՝ մի ուրիշ, եւ շատ տրամաբանական է, որ Հայաստանի տնտեսական անկումը եղավ 14,4 տոկոս»։