A
A
Ն. Փաշինյանի առաջարկը Ռ. Քոչարյանին
Ռոբերտ Քոչարյանի ու Տիգրան Սարգսյանի հեռակա բանավեճից ու Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցից հետո, այսօր ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում առաջարկ է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանին։ «Իսկ գուցե Հյուսիսային պողոտայում անժամկետ նստացու՞յց սկսի իր հավատարիմ բանկիր Տիգրան Սարգսյանի հրաժարականի պահանջով, որի հետ միասին վաճառեցին ՀՀ ոսկու պաշարները»,- գրել է Նիկոլ Փաշինյանը: Գրառումը Նիկոլ Փաշինյանը վերնագրել է այսպես. «Ռոբերտ Քոչարյանը՝ շարքային ընդդիմադիրի դերում, քամի տատանողի ամպլուայով»։