A
A
Հենրիկ Նավասարդյանը հրաժարական չի տա
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը լրատվամիջոցներից է տեղեկացել քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի որդու հետ կապված դեպքի մասին։ Հիշեցնենք՝ նրա որդին՝ Դավիթ Նավասարդյանը, մասնակցել էր վիճաբանության, իսկ նրա մեքենայում թմրանյութ է հայտնաբերվել։ Փաստը հաստատել էր Ոստիկանությունը։ «Ա1+»-ի հարցին՝ արդյոք հրաժարական կտա՞ պաշտոնյան որդու պատճառով, քաղաքապետը բացասական պատասխան տվեց՝ զարմանալով հարցից։ Քաղաքապետարանի լրատվության բաժնից էլ հայտնեցին, որ Հենրիկ Նավասարդյանը ներկայացել է աշխատանքի ու խորհրդակցության մասնակցել։