A
A
Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որն այժմ իր թիմի` Դորդմունդի «Բորուսիայի» կազմում ուսհավաք է անցկացնում Բելգիայում, մարզումներից մեկի ժամանակ վնասվածք է ստացել: Ինչպես տեղեկացնում է sport.de կայքը, հայազգի ֆուտբոլիստը աքիլլեսյան գարշապարի հետ կապված խնդիրներ ունի: Գերմանական ակումբն առայժմ ոչինչ չի հայտնում, թե որքան ժամանակ կպահանջվի վերականգման համար: