Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չեխիայի մուտքի արտոնագիրը՝ Լեհաստանի դեսպանատնից

Քաղաքականություն
ce7129fd1a8b403ab923930354a0fefb

Հունվարի 10-ից Հայաստանի քաղաքացիներին Չեխիայի Հանրապետության մուտքի արտոնագրեր տրամադրելու գործառույթը ստանձնել  է Լեհաստանի Հանրապետության դեսպանությունը։ Չեխիան Սլովենիայից և Սլովակիայից հետո երրորդ երկիրն է, որի մուտքի արտոնագրեր տրամադրելու գործառույթը իրականացնում է Լեհաստանը: Ինչպես տեղեկացնում է Երևանում Լեհաստանի Հանրապետության դեսպանությունը՝ 2014 թ-ի հունվարի 10-ից Հայաստանի քաղաքացիները, ովքեր մեկնում են Չեխիայի Հանրապետություն մինչև 90 օր ժամանակահատվածով, պետք է արտոնագրային դիմումը ներկայացնեն Լեհաստանի դեսպանությունում, այլ ոչ թե Թբիլիսիում Չեխիայի Հանրապետության դեսպանությունում: Գործառույթը վերաբերում է միայն Շենգեն` C տեսակի արտոնագրերին, որոնք թույլ են տալիս 180 օրվա ժամանակահատվածի ընթացքում 90 օրվանից ոչ ավել ժամանակահատվածով գտնվել Շենգեն գոտում: Բացառություն են կազմում Ազգային` D տեսակի արտոնագրերը: Հիշեցնենք, որ Շենգեն տեսակի վիզայի դիմումների հետ կապված ձևակերպումների համար գանձվող վճարը հունվարի 1-ից նվազեցվել է` 60-ից 35 եվրոյի, ինչպես արտոնագրային վճարից ազատված անձանց կատեգորիաները ընդլայնվել են։