Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստան – Ռումինիա` 9:51

Սպորտ
sport-handbol-1

Հայաստանի հանդբոլի պատանեկան հավաքականը պարտություն կրեց Եվրոպայի առաջնության ընտրական փուլի առաջին խաղում: Ռումինիայում մեկնարկած մրցաշարում մեր մինչեւ 18 տարեկան հանդբոլիստները 9:51 հաշվով տանուլ տվեցին դաշտի տերերի ընտրանուն: Մեր թիմից 6 անգամ աչքի է ընկել Մարգարյանը, իսկ ռումինացիների հանդբոլիստ Մանեսկուն միայնակ ավելի շատ գոլ է խփել 10, քան մերոնք միասին վերցրած: Այսօր Հայաստանի հավաքականին նոր փորձություն է սպասվում: Մերոնք ուժերը կչափեն թուրք պատանի հանդբոլիստների հետ: