Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը իմացավ մրցակցին (տեսանյութ)

Սպորտ
sport-aronyan

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը Վեյք ան Զեեի հանրահայտ մրցաշարը կսկսի սեւ խաղաքարերով: Այսօր տեղի ունեցած վիճակահանության արդյունքներով մեր գրոսմայստերը վաղը կմրցի հնդիկ շախմատիստ Պենտալա Հարիկրիշնայի հետ: Այս տարի Ա մրցաշարին մասնակցում են ոչ թե 14, այլ 12 գրոսմայստեր, որոնցից 5-ը աշխարհի 10 ուժեղագույն շախմատիստների թվում են: Ձեզ ենք ներկայացնում Լեւոն Արոնյանի մասնակցությամբ մյուս պարտիաների ցանկը.   12 հունվարի` Լեւոն Արոնյան – Ֆաբիանո Կարուանա (Իտալիա) 13 հունվարի` Ռիչարդ Ռապորտ (Հունգարիա) - Լեւոն Արոնյան 15 հունվարի` Լեւոն Արոնյան – Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) 17 հունվարի` Արկադի Նայդիշ (Գերմանիա) - Լեւոն Արոնյան 18 հունվարի` Լեւոն Արոնյան – Վեսլի Սո (Ֆիլիպիններ) 19 հունվարի` Բորիս Գելֆանդ (Իսրայել) - Լեւոն Արոնյան 21 հունվարի` Անիշ Գիրի (Հոլանդիա) - Լեւոն Արոնյան 23 հունվարի` Լեւոն Արոնյան – Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) 25 հունվարի` Լեյներ Դոմինգես (Կուբա) - Լեւոն Արոնյան 26 հունվարի` Լեւոն Արոնյան – Լուկ Վան Վելի (Հոլանդիա)