A
A
Սաբինե Լիսիցկին չի վախենում (տեսանյութ)
Գերմանացի թենիսիստուհի Սաբինե Լիսիցկին ամենայն լրջությամբ է պատրաստվում թենիսի Ավստրալիայի բաց առաջնությանը: Մասնավորապես, Մելբուռնի կենդանաբանական այգում նա իրեն է հնազանդեցրել 2 մետրանոց պիթոնին: Դա վկայում է այն մասին, որ մարզուհին լիովին պատրաստ է հոգեբանորեն եւ չի վախենում անգամ վտանգավոր սողունից: Թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունը, որը Մեծ սաղավարտի առաջին մրցաշարն է, կմեկնարկի հունվարի 13-ին, կավարտվի հունվարի 26-ին: «Պիթոններ վարժեցնող» Սաբինե Լիսիցկին առաջին խաղում կփորձի «հնազանդեցնել» աշխարհի 110-րդ ռակետ, խորվաթ Միրյանա Լուկիչ-Բարոնիին, որը ծնունդով Գերմանիայից է, ապրում է ԱՄՆ-ում, ամուսնացել է իտալացի գործարար Դանիելե Բարոնիի հետ: