A
A
Հրայր Թովմասյանը գնահատական չի տվել (տեսանյութ)
Մի խումբ քաղաքացիներ դրոշներով ու պաստառներով Ազատության հրապարակից երթով շարժվեցին դեպի Գլխավոր դատախազություն՝ ճանապարհին կանգ առնելով կառավարության մոտ։ Նրանք պահանջում են ազատ արձակել Շանթ Հարությունյանին եւ նոյեմբերի 5-ի դեպքերից հետո մյուս կալանավորվածներին։
Այստեղ նրանց մոտեցել է Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, սակայն որեւէ գնահատական չի տվել փաստին, որ Շանթ Հարությունյանի հարազատները զրկված են նրան տեսակցելուց։
Մի քանի կարգախոսներ հնչեցնելուց հետո երթի մասնակիցները շարժվեցին դեպի դատախազություն։