A
A
Վարդան Մինասյանը չի մարզի «Ռուբինը» (տեսանյութ)
Ռուսաստանի ֆուտբոլի կրկնակի չեմպիոն Կազանի «Ռուբինը» հրապարակեց նոր գլխավոր մարզչի անունը: Դա ռուսաստանցի մասնագետ Ռինատ Բիլյալետդինովն է, որը վաղվանից կգլխավորի թիմը: Այդպիսով, Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, որը ինը թեկնածուներից մեկն էր, առայժմ մնում է առանց թիմի: Նա ռուսական «Սպորտ Էքսպրես» օրաթերթին տված հարցազրույցում հայտնել է, որ առաջարկներ ունի նաեւ այլ ակումբներից, սակայն չի նշել որեւէ մեկի անունը: