A
A
«Միկան» վերսկսել է մարզումները (տեսանյութ)
Հայաստանի ֆուտբոլի փոխչեմպիոն «Միկան» ամանորյա ընդմիջումից հետո երեկ վերսկսեց մարզումները: Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, թիմը նախապատրաստական առաջին փուլը կանցկացնի սեփական մարզաբազայում: Փետրվարի 8-22-ը «Միկան» երկշաբաթյա հավաք կանցկացնի Կիպրոսի Այա Նապա քաղաքում: Դրա ընթացքում թիմը նախատեսել է ստուգողական 4 հանդիպում: Առաջին խաղում «Միկան» կմրցի Լիտվայի չեմպիոն «Ժալգիրիսի» հետ: Հանդիպումը տեղի կունենա փետրվարի 10-ին: Երեք օր անց միկացիները ուժերը կփորձարկեն Բուլղարիայի բարձրագույն խմբի ներկայացուցիչ Պլովդիվի «Բոտեւի» հետ խաղում: Փետրվարի 18-ին եւ 21-ին «Միկան» կհանդիպի շվեդական թիմերի հետ` համապատասխանաբար «Համարբյուի» եւ «Գեֆլեի» հետ: