Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեկնարկել է Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարը

Նորություններ Սպորտ
sport-chess-margaryan

Հայաստանի շախմատի ակադեմիայում մեկնարկել է ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարը: Առաջին տուրում հաղթանակով սկսեցին 5 մասնակիցներ, այդ թվում՝ մեր գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը եւ ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Կ. Հարությունյանը: Իսկ ահա մեր մյուս երկու շախմատիստները` Հովհաննես Գաբուզյանը եւ Ռոբերտ Աղասարյանը, պարտություն կրեցին: Ավանդույթի համաձայն՝ հուշամրցաշարին մասնակցում են 10 շախմատիստ, որոնցից 5-ը գրոսմայստեր են: Հաղթողը կորոշվի հունվարի 15-ին: Հավելենք, որ հուշամրցաշարին զուգահեռ անցկացվում են նաեւ պատանեկան մրցաշարեր` 10-18 տարեկան շախմատիստ-շախմատիստուհիների մասնակցությամբ: