ՄՐՑԱՎԱՐՆԵՐԻ ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴ
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում տեղի ունեցավ մրցավարական դպրոցի ավարտական դիպլոմների հանձնում: Դպրոցը միակն է ԱՊՀ-ում եւ գործում է Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտում: Ուսումը անվճար է եւ տեւում է 2 տարի: Ի տարբերություն նախորդ տարիների, այս տարվանից այնտեղ մեծ թիվ են կազմում նաեւ կանայք:
Ուսանողների մեծ մասը նախկինում ֆուտբոլիստներ են եղել, իսկ այժմ փորձում են դառնալ մրցավար:
Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի ռեկտոր Վահրամ Առաքելյանը ուսանողների դիպլոմները հանձնելիս նշեց, որ ֆուտբոլում տեղի ունեցող ամենասկանդալային իրադարձությունների կենտրոնում միշտ էլ մրցավարներն են եւ կարեւորեց նրանց դերը այս մարզաձեւում:
Դպրոցի տնօրեն Արամ Գրիգորյանն էլ ավելացրեց, որ դպրոցը արդեն կայացած կարելի է համարել, թեեւ նախկինում քչերն էին հավատում այս ամենին: