Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄՐՑԱԿԻՑՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԵՆ

Սպորտ

Շվեյցարական Նիոն քաղաքում տեղի է ունեցել 2005/06թթ. մրցաշրջանի ֆուտբոլի Եվրոպայի մինչեւ 17 եւ 19 տարեկանների առաջնությունների ընտրական 1-ին փուլի վիճակահանությունը:

17 տարեկանների Հայաստանի հավաքականը ընդգրկվել է 4-րդ խմբում, որտեղ մեր մրցակիցները կլինեն Ադրբեջանի, Իսրայելի եւ Ռուսաստանի հավաքականները:

Իսկ ահա Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը 12-րդ խմբում կմրցի Սերբիայի, Ուկրաինայի եւ Լատվիայի հավաքականների հետ: 2 մրցաշարերում էլ խմբերում 1-ին 2 տեղերը գրաված հավաքականները դուրս կգան հաջորդ փուլ: