ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ ԿԱՆՑԿԱՑՎԵՆ ՓՈՓՈԽՎԱԾ ԿԱՐԳՈՎ
Աջակցիր «Ա1+»-ինԱժ-ն այսօր իր աշխատանքը սկսեց նախորդ եռօրյայից մնացած օրենսդրական նախաձեռնությունների քվեարկությամբ: Ընդունվեցին մի շարք օրենքներ, որոնցից առավել վիճահարույց էր «ՀՀ տարածքում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին օրենքում փոփոփություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:
Պատգամավորների եւ կառավարության միջեւ հակասությունն այն էր, որ առաջարկվող նախագծով սանիտարահիգենիկ ստուգումներ կարող էին անցկացվել տնտեսվարողի մոտ ցանկացած պահին: Կառավարությունը որոշեց փոխել այդ կետը եւ համաձայնվեց այն տարբերակին, որ ստուգումներ անցկացվեն այն ձեռնարկություններում, որտեղ կա ծայրաստիճան անհրաժեշտություն: Փոփոխությունից հետո օրենքն ընդունվեց:
Աժ-ը այսօր որոշեց երկարաձգել Եվրոպական կառույցներին ինտեգրման հարցերով ժամանակավոր հանձնաժողովի գործունեությունը: Այս եռօրյայի ընթացքում քննարկվելու է 10 օրենսդրական նախաձեռնություն եւ 35 հարց ու պայմանագիր:
Չորեքշաբթի նախատեսվում է Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանի հատուկ հաշվետվությունը խորհրդարանի գործունեության վերաբերյալ: